Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Լուի վան Գալը չի հավատում

Լուի վան Գալը չի հավատում
07.02.2016 | 15:05

«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը չի հավատում, որ ակումբը բանակցություններ է վարում «Չելսիի» գլխավորի պոստից հեռացված Ժոզե Մոուրինյոյի հետ. «Ես չեմ հավատում, որ «Մանչեստր Յունայթեդն» արդեն բանակցություններ է վարում Մոուրինյոյի» հետ»: Նախ ասենք, որ «արդեն բանակցություններ է վարում»-ը բնավ էլ չի նշանակում գործընթացի իսպառ ժխտում, երկրորդ՝ հոլանդացին ակումբի սպասումները գոնե առաժմ չի արդարացնում, ինչը նշանակում է նրա պոստի հավանական թեկնածուների դիտարկում և, երրորդ, լավ էլ թափանցիկ թելերով իրար կապված Գվարդիոլա-Մոուրինյո հակասությունների միասնությունը շատ էլ հետաքրքրական կդիտվեր նույն առաջնությունում: Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից Գվարդիոլան ղեկավարելու է «Մանչեստր Սիթին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ